«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Արտադրություն` սեռական օրգաններից

Արտադրություն` սեռական օրգաններից

2019 Հոկ 14, Երկուշաբթի

Սեռական ուղիներից կարող են լինել ախտաբանական բնույթ կրող բնորոշ արտադրություններ, որոնք արտահայտվում են քանակի ավելացմամբ, գույնի փոփոխմամբ, կոնսիստենցիայով և հոտով:

Դասակարգում և կլինիկա

Տարբերում են ֆիզիոլոգիական և ախտաբանական դրսևորումներ:
Ֆիզիոլոգիական բնույթի դեպքում արտադրությունը բաց գույն ունի, զուրկ է սպեցիֆիկ հոտից, չկա սեռական ուղիների լորձաթաղանթի և մաշկի գրգռվածություն: Ընդ որում, դրանց քանակը կարող է ավելանալ սեռական ակտի ժամանակ, նախադաշտանային, հղիության, հետծննդյան և կաթնարտադրության շրջանում:

Ախտաբանական բնույթի դեպքում արտադրությունը ջրիկ կամ թանձր է, գույնը` կաթնա-սպիտակից մինչև դեղնա-կանաչավուն, երբեմն` արյան հետքերով, բնորոշ է վատ հոտը: Լինում է քոր, այրոց, տհաճ զգացողություն, կոնքային ցավեր, ցավ սեռական ակտի ժամանակ, դիզուրիա: Շեքի շրջանում մշտական խոնավություն է և առկա է մացերացիա:

Պառճառները

Հեշտոցային արտադրությունը տարբերակում են նաև ըստ առաջացման տեղի:

Փողերից արտադրությունը ֆալոպյան փողերի բորբոքման հետևանք է, որի ժամանակ դրանք՝ սերոզ կամ թարախային, նախ, կուտակվում և լցվում են արգանդի խոռոչ, հետո՝ հեշտոց: Այդ վիճակը կոչվում է հիդրոսալպինքս կամ պիոսալպինքս: Այս արտադրությունների պատճառը կարող է լինել նաև քաղցկեղը, որի ժամանակ դրանք ջրիկ են և արյունային:

Արգանդային արտադրություն լինում է հիմնականում էնդոմետրիտի ժամանակ (արգանդի լորձաթաղանթի բորբոքում) և թարախային բնույթի են, արգանդի չարորակ նորագոյացությունների ժամանակ՝ արյան հետքերով: Արտադրություն լինում է նաև պոլիպների, արգանդի միոմայի, նրա տեղադրության անոմալիաների, արգանդում պարույրի (սպիրալ) առկայության, գենիտալ տուբերկուլոզի ժամանակ:

Արգանդի վզիկից արտադրություն լինում է արգանդի վզիկի վարակների ֆոնի վրա են ի հայտ գալիս՝ բակտերիալ և վիրուսային ցերվիցիտներ, ինչպես նաև` սիֆիլիսի, տուբերկուլոզի, էնդոկրին և այլ հիվանդությունների ժամանակ: Դրանք լորձային կամ թարախային բնույթը են կրում: Պատճառները վզիկի պոլիպները և չարորակ նորագոյացություններն են: Այս դեպքերում արտադրություններն արյունային են:

Հեշտոցային արտադրություն, որպես օրենք, ի հայտ է գալիս բորբոքային գործընթացների ժամանակ՝ բակտերիալ, վիրուսային, սնկային: Դրանց բնույթը կախված է հարուցչի տեսակից: Պատճառներից են նաև վնասվածքի հետևանքով առաջացած խուղակները, բորբոքումները, ուռուցքաբանական գործընթացները, ալերգիկ և ատրոֆիկ վուլվովագինիտները:

Ոչ ճիշտ հիգիենայի արդյունքում արտադրությունը պայմանավորված է վուլվայի գեղձերի հիպերաշխատանքի, բարտոլինիտների, ինֆեկցիոն և ալերգիկ վուլվիտների, վուլվայի քաղցկեղի դեպքերում:

Սեռական օրգաններից արտադրության պատճառ կարող են լինել նաև ճարպակալումը, համակարգային էնդոկրին հիվանդությունները (շաքարային դիաբետ), հեշտոցային պատի իջեցումը:
Վերոնշյալ խնդիրների դեպքում պետք է դիմել հետևյալ մասնագետներին՝մանկաբարձ-գինեկոլոգ, մաշկաատովեներոլոգ, ուռուցքաբան, վիրաբույժ:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը